ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարությանը կրկին հարցաքննության էր հրավիրվել տուժող Խաչատուր Մուրադյանը։ Նա աշխատում է ՊՊԾ հերթապահ ծառայությունում որպես հերթապահ։ Նույն աշխատանքին է եղել նաև 2016 թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ։
Դատախազը հայտարարեց, որ նրան կրկին հրավիրել են հարցաքննության, քանի որ առաջին հարցաքննության ժամանակ տված ցուցմունքներում նկարագրություններ են հնչել, որոնք հակասում են գործով մի քանի ամբաստանյալների տված ցուցմունքին, ցանկանում են պարզել, թե ինչով են պայմանավորված այդ հակասությունները։
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ կրկին հրավիրել են Խ. Մուրադյանին պարզելու ամբաստանյալներ Արմեն Բիլյանի, Էդուարդ Գրիգորյանի, տուժող ոստիկան Գագիկ Մկրտչյանի ստացած հրազենային վնասվածքների հանգամանքների շուրջ հարցերը։
Դատախազը հիշեցրեց, որ նախկինում դատարանում տված ցուցմունքում Խ. Մուրադյանը նկարագրել է 2016 թ. հուլիսի 17-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններ, մասնավորապես հերթապահ մասի մուտքի առջև տեղի ունեցած իրադարձությունները.
«Աստիճանների մոտ հավաքված 10 անձանց վերաբերյալ տեղեկություն եք հայտնել՝ հիշելով ովքեր են ներկա գտնվել այդ տարածքում, նկարագրել եք Արմեն Բիլյանի և Արայիկ Խանդոյանի գործողությունները, մասնավորապես, կրակել են հերթապահ մասի պատուհանների վրա, հետո մուտքի վրա, հերթապահ մասի տարածք մուտք գործելիս։ Ձեր ցուցմունքից էականորեն տարբերվող ցուցմունքներ են հնչել։ Մասնավորապես, գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը նշել է, որ Բիլյանն առհասարակ այդտեղ չի գտնվել, կրակելու հետ կապված ասել է, որ այդ տարածքում իրականացրել է մեկ այլ ամբաստանյալ՝ Էդվարդ Գրիգորյանը, որի ներկայության մասին ձեր ցուցմուքում որևէ հանգամանք չեք նշել։ Հրավիրել ենք դատարան՝ պարզելու, թե այս հակասություններն ինչո՞վ են պայմանավորված, դատարանում տված ձեր ցուցումքները պնդո՞ւմ եք, թե ոչ»։
Տուժող Խ. Մուրադյանն ասաց, որ պնդում է իր ցուցմունքները։
«Երկուսով են մտել ներս առաջինը, կրակոցներ լսել եմ, բայց ով է կրակողը եղել, չեմ կարող ասել, ահագին հեռու էին գտնվում մեզանից»,- ասաց նա։
Դատախազը հետաքրքրվեց՝ այդ տարածքում բացի այդ երկու անձանից այլ անձ հնարավո՞ր էր կրակոց արձակեր, թե՞ ոչ, տուժողն ասած՝ ոչ։
Պաշտպաններից Զարուհի Փոստանջյանն անընդհատ հարցեր էր հնչեցնում, դատախազներն առարկում էին՝ նշելով, որ այդ հարցերը նախորդ հարցաքննության ժամանակ պատասխաններ ստացել են։ Դատավորը հիշեցրեց, որ տուժողին հարցաքննության են հրավիրել մեկ հանգամանքի շուրջ։
«Մենք արժանահավատ չենք համարում այս անձի ցուցմունքները։ Այդ իսկ պատճառով ոչ արժանահավատության համար հիմնավորումներ ենք ներկայացնում։
Մենք կասկածներ ունենք, որ Գագիկ Մկրտչյանը երկրորդ հրազենային վիրավորումը չի ստացել այն հանգամանքներում, որը նկարագրված է մեղադրական եզարակացության մեջ»,- ասաց Փոստանջյանը։
Ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ասաց. «Խաչիկ Մուրադյան, դուք սկզբից մինչև վերջ ստում եք»։
Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է ձեր մեջ տպավորվել Բիլյանն այն պայմաններում, երբ նշեցիք, որ տարբեր մարդիկ են կրակել, Խ.Մուրադյանն ասաց. «Մեզանից առաջ ներս են մտնել Խանդոյանն ու Բիլյանը։ Հետո ներս ենք մտել, լսել եմ կրակոց, երկուսով են մեզանից առաջ մտել։ Ձայնը գալիս էր դիմացի միջանցքից»։
Նշենք, որ պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` 2016 թ. հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել էր օգոստոսի 13-ին հիվանդանոցում: Դատարանում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը հարցաքննվում են բժիշկները
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան