ՊՊԾ գնդի գրավման գործով վկան հրաժարվեց նախկին ցուցմունքից
ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, վկա Էդուարդ Սողոմոնյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ հրաժարվում է իր նախկին ցուցմունքից և ամբաստանյալ Արմեն Բիլյանին կրակելուց չի տեսել։
«Արդարության համար ուզում եմ ցուցմունք տալ։ Այս եզրակացությանը եկել եմ ինքնակամ, ոչ ոք ինձ չի ասել։ Մի խոսքով ես այդ ցուցմունքից հրաժարվում եմ և բոլորի մոտ ասում եմ՝ ես իրականում Արմեն Բիլյանին կրակելուց չեմ տեսել։ Ճիշտ է, արտահայտվել եմ, ասել եմ, բայց իմ մեջ ճնշումներ եմ զգացել, արտահայտվել է վախի զգացումով»,- դատարանում հայտարարեց նա։
Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցրեց նրան, թե արդյո՞ք ՊՊԾ գունդ մտնելիս Ա. Բիլյանի ձեռքին զենք եղել է։ Է. Սողոմոնյանն ասաց, որ չի տեսել։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատավարությունը։ Էդգար Սողոմոնյանը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման հիմքով, նախորդ նիստին հրավիրվել էր դատարան, սակայն հրաժարվել էր պատասխանել ամբաստանյալների, նաև պաշտպանների հարցերին: Այսօր նա ցանկություն էր հայտնել ցուցմունք տալ։
Նշենք, որ պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` 2016 թ. հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել էր օգոստոսի 13-ին հիվանդանոցում: Դատարանում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տված մեղադրյալը ցանկանում է կրկին ցուցմունք տալ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ
- Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը հարցաքննվում են բժիշկները
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. 168.am
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին