Բեսթսելլեր երկրների առաջնորդներից՝ սեփական կյանքն ու փորձը
Գրքի տոնի առիթով առանձնացրել ենք չորս գրքեր, որոնց հեղինակները նախագահ կամ վարչապետներ են, ներկայացնում են կյանքի ու հայրենիքի, դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու սեփական փորձն ու օրինակը։ Դրանք ներկայացնում ենք ժամանակագրական կարգով։
1. Ջասթին Թրյուդո
Ջասթին Թրյուդոն գիրքը գրել է 2014 թվականին, ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալու ընթացքը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։
Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ․ «Մենք պետք է ամեն ինչ անենք, թե՛ Կանադայում, թե՛ ամբողջ աշխարում, որ հույսը չկորցնենք։ Չլինենք միամիտ, այլ հուսանք և հիշենք, որ մարդիկ ավելի շատ բարի լինում են, քան դաժան, և որ նրանք առատաձեռն են, բաց՝ նորությունների հանդեպ և լավատես»։
Նյութի աղբյուր․
1. https://crossroad.com/am/shop/jastin-tryudoyi-yndhanur-haytarar
-1370212.html
2. «Ընդհանուր հայտարար» գիրք ներածություն
Լուսանկրարի աղբյուր․
https://crossroad.com/am/shop/jastin-tryudoyi-yndhanur-haytarar
-1370212.html
2. Էմանուել Մակրոն
Էմանուել Մակրոնի «Հեղափոխությունը» ֆրանսերեն հրատարակվել է 2016թ. նոյեմբերին։ Նույն թվականին Ֆրանսիայում այն դարձել է բեսթսելլեր։ Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։
Նա ներկայացնում է փոփոխվող աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները. «Ոմանք մտածում են, որ մեր երկիրն անկում է ապրում, որ ամենավատը դեռ առջևում է, որ մեր քաղաքականությունը վերանում է։ Մյուսները կարծում են, թե Ֆրանսիան կարող է շարունակել դանդաղ ներքև սահել։ Համոզված եմ, նրանք բոլորը սխալվում են։ Համոզված եմ, մեր երկիրն ունի առաջ գնալու ցանկություն, ուժ, կարողություն»։
Մակրոնն իր գրքում հանգամանալից անդրադառնում է ֆրանսիական կյանքի բոլոր ոլորտներին՝ ազգային անվտանգությունից մինչև ներգաղթյալներ, կրթության որակից մինչև ներքաղաքական պայքար։ Խոսելով ամեն ոլորտի մասին, առաջարկում է հեղափոխության՝ արմատական փոփոխությունների իր բանաձևը։
Նյութի աղբյուր․
1. https://crossroad.com/am/shop/emanuel-makron-heghapokhutyun-1368890.html
2. «Հեղափոխություն» ինքնակենսագրական գիրք
Լուսանկարի աղբյուր․ https://acnis.am/ru/book-review/39-2018
3. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի «Երկրի Հակառակ կողմը» վեպը գրվել է 2008-2009 թթ., երբ հեղինակը՝ մարտի մեկի դեպքերից հետո միջազգային հետախուզման մեջ էր, ընդհատակում։ Սակայն գիրքն ընթերցողին հասանելի է դարձել միայն 2018-ի հունիսին և միանգամից հայկական բեսթսեյլեր դարձել։ Գիրքը մտորումների ժողովածու է, որտեղ հեղինակն անկեղծանում է իր կյանքի, ընտանիքի, Հայաստանի ու Արցախի ապագայի մասին. «Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ` սրտի և ուղեղի հակամարտություն: Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»։
Լուսանկարի աղբյուր․ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջը ֆեյսբուքում
https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2
053513178302400/?type=3&theater
Մեջբերման աղբյուր- «Երկրի հակառակ կողմը» գիրք, գլուխ՝ «Ապրիլ 30, 2008 *
* *66. Սարերից իջան...»
4. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանն ինքնակենսագրական գիրքը գրել է շուրջ երեք տարի։ Գրքի բնագիրը ռուսերեն է, լույս է տեսել 2018-ի նոյեմբերին։ Հրատարակվելուց ամիսներ անց ընթերցողին հասանելի է դարձել նաև հայերեն տարբերակը։
Ինքնակենսագրականում Ռոբերտ Քոչարյանն ընթերցողին ներկայանում է բոլորովին այլ անսպասելի կողմից. «Բարեբախտություն ունեցա որպես վարչապետ ու նախագահ աշխատել երկու երկրներում՝ ճանաչված ու չճանաչված, ընդ որում, նրանց կայացման՝ իրադարձություններով ամենից հարուստ տարիներին: Այնպես որ, պատմելու բան իսկապես ունեմ...»։
Երկրորդ նախագահը պատմում է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ իրադարձությունների մասին․ «Կյանքը ցույց տվեց, որ մեզ մոտ՝ Ղարաբաղում, այլ ընտրություն չկար. մենք ամեն գնով պաշտպանում էինք նախնիների հողի վրա ապրելու մեր իրավունքը (...) Երկու տարուց պակաս ժամանակում մեզ ոչ միայն հաջողվեց վերադարձնել ամբողջ Ղարաբաղի վերահսկողությունը, այլև շուրջը հուսալի պաշտպանական գոտի ստեղծել»։
Լուսանկարի աղբյուր- https://www.kocharyanbook.am
Մեջբերումների աղբյուր- «Կյանք և ազատություն» գրքի նախաբան
Մի փոքր շրջայցը ինտերնետով ցույց է տալիս, որ ընդհանրապես՝ տարբեր երկրների ղեկավարներ սիրում են ամենատարբեր գրքեր գրել։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի բազմաթիվ գրքերի հեղինակ է, 2017 թվականին երկրի կառավարությունը «Ռահմոնյան ընթերցումներ» է նախաձեռնել, որի շրջանակում նախագահի գրչին պատկանող ստեղծագործությունները հեռարձակվում են երկրի պետական և մասնավոր հեռուստա- և ռադիոալիքներով:
Թուրքմենստան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ավելի քան 40 գրքի հեղինակ է, որոնք պատմում են միջազգային քաղաքականության, հայրենասիրության, ձիերի մասին, տաս հատոր էլ նվիրված է Թուրքմենստանում աճող դեղաբույսերին:
Հիլարի Քլինթոնը նույնպես գրքերի հեղինակ է։ 2017-ին լույս է տեսել «Ինչ պատահեց» հուշագրություններն իր՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրման և 2016 թվականի նախագահական ընտրություններին մասնակցության մասին
Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը քաղաքական թրիլեր է համահեղինակում հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ: «Նախագահն անհետացել է» վեպի սյուժեն ծավալվում է ԱՄՆ-ի վրա կիբերհարձակման շուրջ, որը վտանգ է սպառնում ողջ մարդկությանը, ում պետք է փրկի ԱՄՆ հորինված նախագահ Ջոնաթան Լինքոլն Դանկենին։ Նախկինում նա հրապարակել է փաստագրական, ինքնակենսագրական գրքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան