Բեն Աֆլեքը պատմել է՝ ինչու է բաժանվել կնոջից ու հրաժարվել մարմնավորել Բեթմենին
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով է հրաժարվել Բեթմենի դերից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա նաև նշել է, որ այդ կախվածության պատճառով է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ բաժանվել, իսկ կարիերան փչացել։
Աֆլեքի խոսքով, խմելը 2015-2016 թվականներին կնոջ հետ մեծ խնդիրներ էր ստեղծում, ինչն էլ բերել էր ամուսնալուծության։ Բացի այդ, դերասանը հայտարարել է, որ ալկոհոլային կախվածությունն ազդել է Բեթմենի դերից իր մերժման վրա, որին մարմնավորել է DC-ի մի քանի ֆիլմերում։
Բեն Աֆլեքն ընդգծել է, որ «ինչ-որ» մեկին ցույց էր տվել Մութ ասպետի մասին իր անհատական նկարները։
«Ինձ ասացին, որ սցենարը լավն է։ Ինձ նաև ասացին, որ եթե ես նորից անցնեմ դրա միջով, ապա ես կփրկվեմ մինչև մահ»,- ասել է Աֆլեքը։
Ինչպես հայտնի է, հենց Աֆլեքն էր ի սկզբանե նշանակվել Բեթմենի մասին նոր ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա