Բիլլի Այլիշը հայտարարել է, որ Ինսթագրամը քայքայել է իր կյանքը
Ամերիկացի երգչուհի և «Գրեմմի» մրցանակակիր Բիլլի Այլիշը խոստովանել է, որ դադարել է Instagram-ում կարդալ մեկնաբանությունները, որպեսզի պաշտպանի ինքն իրեն բացասականից։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է NME պորտալը։
«Այն քայքայել է իմ կյանքը։ Տարօրինակ է, որքան ավելի լավ ես ինչ որ բան անում, այնքան շատ մարդիկ են քեզ ատում»,- ասել է երգչուհին։
Նա նաև նշել է, որ բավականին երկար ժամանակ է սոցիալական ցանցերում կարդացել բացասական բաներ։ Երգչուհու խոսքով, նա ցանկանում էր երկրպագուների հետ առցանց կապ պահպաներ, բայց «տրոլները» ստիպել են նրան հրաժարվել դրանց։
«Ինտերնետն այնքան վատ է ազդում իմ կյանքի վրա, որ ես դուրս եկա այնտեղից»,- հայտարարել է երգչուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա