Կարտահանձնվի արդյո՞ք Ասանժը Միացյալ Նահանգներին
WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջությունը բարելավվում է: Նա տեղափոխվել է ընդհանուր հիմունքներով կալանավայր: ԱՄՆ-ը դիմել է Լոնդոնին՝ խնդրելով իրեն արտահանձնել Ասանժին: Միացյալ Նահանգները մեղադրում է Ասանժին լրտեսության մեջ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Ես նրան տեսել եմ 10 օր առաջ: Նրա առողջականը բարելավվել է: Շնորհիվ հանրային ճնշման, նրա փաստաբանական թիմի և զարմանալիորեն, այլ բանտարկյալների դիմումների, նրան այլև չեն պահում մեկուսացման մեջ»,- ասում է WikiLeaks- ի գլխավոր խմնբագիր Քրիսթին Հաֆնսոնը:
ԱՄՆ-ը 18 մեղադրանքներ է առաջ քաշում Ասանժի դեմ, որոնց թվում է նաև պետական համակարգիչներից տեղեկության անօրինական ստացումն ու լրտեսության մասին օրենքի խախտումը: Հիշեցնենք, որ 2012 թվականից մինչև անցած տարվա մայիսմ ամիսը Ասանժը ապաստանել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը`՝ խուսափելով Շվեդիա արտահանձնումից: Շվեդիայի իշխանությունները ցանկանում էին հարցաքննել նրան սեռական ոտնձգության հետ կապված գործի շրջանակում, որը հետագայում կարճվեց:
WikiLeaks- ի գլխավոր խմնբագիրը Ասանժի արտահանձնումը ԱՄՆ-ին կապում է լրագրության ազատության և ապագայի հետ: Նա այս զարգացումները որակում է հարձակում ազատ մամուլի դեմ:
Ոմանց համար Ասանժը հերոս է, ով պայքարում է հանուն պետության իշխանության չարաշահման սահմանափակման և ազատ խոսքի իրավունքի: Նրան արտահանձնելու շուրջ դատական գործընթացը կտևի մինչև մայիս ամիսը: