Բրեքսիթից հետո Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները
Բրիտանիան կարող է հայտնվել Եվրամիության ճնշման տակ՝ վերադարձնելու Էլգինի մարմարներ հին հունական քանդակների և ճարտարապետական կոթողների հավաքածուները, որոնք պահվում են Բրիտանական թանգարանում։
Հունաստանը դիմել է Եվրամիության աջակցությանը և Բրեքսիթից հետո Բրիտանիայի հետ առևտրային գործարքի նախագծի մեջ ներառվել է նաև այս հարցը։ Այս մասին գրում է The Times-ը։
«Կողմերը պետք է անդրադառնան ապօրինի հանված մշակութային օբյեկտների՝ իրենց ծագման երկիր վերադարձի հարցերին»,- ասվում է նախօրեին համաձայնեցված տեքստում, որը ստորագրվելու է ԵՄ կառավարությունների կողմից հաջորդ շաբաթ:
Հունաստանը պնդում է, որ Էլգինի մարմարներ գողացվել են ու հետ է պահանջում մ․թ․ա․ 5-րդ դարի արձանները Բրիտանիայից։
Նշենք, որ հավաքածուն այժմ կոչվում է Պարթենոնի քանդակներ։ 19-րդ դարում նմուշներն Աթենքից տեղափոխվել են Անգլիա բրիտանացի ազնվական Թոմաս Բրյուս, 7֊րդ լորդ Էլգինի կողմից, որը 1799-1803թթ․երին Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Օսմանյան կայսրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա