
1 ժամից կհրապարակվի Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության մասին որոշումը
Դատարանը քննում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ մեկ ժամից որոշումը հայտնի կլինի:
«Եզրակացնել դատական գործընթացի մասին անհնար է, բերվել են բոլոր արգումենտները: Դրանք մեկը չեն, երկուսը չեն:Հուսանք որ դատարանը չնայած այն ամենի, որ տվյալ դատարանի նկատմամբ կա փաստաբանական համայնքում ձևավորված կարծիք, զերծ կգտնվի կախվածությունից: Թեև զուտ այն փաստը, կալանքի միջնորդություն է բերվել գործադիրի կողմից, արդեն ընդունելի չէ: Մեկ ժամ է մնացել, ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց փաստաբանը:
Արամ Օրբելյանը նշեց , որ խափանման միջոցի քննությունն ավարտվեց, իսկ որոշումը կհրապարակվի այսօր՝ 19:30:
«Ըստ էության որևէ նոր բան չի ներկայացվել. մի քանի նոր փաստաթղթեր են ներկայացվել, որի շրջանակում ցույց տվեցինք մեր որոշումը»,- ասաց նա:
Արամ Օրբելյանը նաև անդրադարձավ կալանքի պատճառներին, նշելով, որ դա կապված է Թավադյանի գործունեության հետ:
«Գտնում ենք, որ բացակայնում են բոլոր հիմքերը, չկա հիմնավոր կասկած, չկա թաքնվելու կամ խոչընդոտելու որևէ ռիսկ: Կարծում ենք, որ սա կապված է պարոն Թավադյանի մեդիագործունեության հետ, այսինքն ՝ խոսքի ազատության լռեցնելու փորձ է, հաշվի առնելով, որ «5-րդ ալիք»-ը նոր է ձեռք բերվել, դեռևս ներդրումների փուլում է: Հիմա սառեցված են անձնական հաշիվները, հնարավորություն չկա հավելյալ ներդրումներ կատարելու, փորձ է կատարվում ուղղակի «5-րդ ալիք»-ի հնարավորությունները խոչընդոտել: Սա նաև կապված է նրա քաղաքական-հասարակական գործունեության հետ»,-ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- «5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
- Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել
- Թավադյանի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո դատարանի բակում վնգստոցների ձայնագրություն միացվեց
- Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար
- Լևոն Քոչարյան. Թավադյանի դեմ այս գործողություններով փորձ է արվում ճնշել մամուլը
- Վերաքննիչ դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել Արմեն Թավադյանին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին