ՄԱԿ. Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ վերահսկողության տակ
Չինաստանում նոր կորոնավիրուսի արդյունքում առաջացած թոքաբորբից մահացության դեպքերը մոտենում են երկու հազարի: Վարակվել է ավելի քան 72 հազար մարդ: Այս ֆոնի վրա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հայտարարել է, որ իր հիմնական մտահոգությունը COVID-19-ի տարածման հնարավորությունն է այն երկրներում, որոնք չունեն զարգացած առողջապահական համակարգեր:
Բացի ՉԺՀ-ից, կորոնավիրուսը գրանցվել է 25 այլ երկրներում, բայց ՄԱԿ-ում խուճապ չկա:
«Չեմ կարծում, որ բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից։ Այո, սա հսկայական խնդիր է, խնդիր, որը Չինաստանից պահանջեց արձագանք բոլոր ճակատներով: Հավատում եմ, որ համաճարակը հնարավոր է պահել միայն Չինաստանում, այնուհետ կրճատել մասշտաբները: Սակայն իրավիճակը շատ վտանգավոր է ամբողջ աշխարհի համար, և դրա հետ կապված ռիսկերը հսկայական են: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ասել է Գուտիերեշը։
Ինչպես գրում է Euronews-ը, շատ երկրներ այժմ փորձում են պատվաստանյութ մշակել կորոնավիրուսի դեմ: Չինաստանում բժիշկներն օգտագործում են վերականգնված մարդկանց արյան պլազման՝ ծանր հիվանդների վիճակը մեղմելու համար: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող ՉԺՀ-ի հատուկ հանձնաժողովի ղեկավարի խոսքով ՝ Չինաստանում համաճարակի գագաթնակետը կլինի փետրվարի վերջին, իսկ մինչև ապրիլ համաճարակաբանական իրավիճակը կկայունանա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին