Գիրք ենք նվիրում
Այսօր՝ հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։ Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշվում է 2008 թվականից: Այսօր տոնն արդեն ժողովրդականություն է վայելում, ինչի վկայությունն է նաև արդեն մի քանի օր մարդկանցով լի գրախանութները։
Օրվան նվիրված կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:
Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:
Ժամը 16:00-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և Գիրք նվիրելու տոնի առթիվ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Թումանյան-Կոմիտաս-150» գեղարվեստական ալբոմի շնորհանդես։ Հեղինակ-կազմող՝ ՀԱՊ Գեղանկարի բաժնի պատասխանատու Հայկուշ Սահակյան։
«Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին»,- ասել է արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գրաքննադատ. Մեր հանրության մեջ գրականությունը, ժամանակակից արվեստը շատ խորթ կարգավիճակում են
- Ազգային գրադարանի ընթերցողների կողմից ամենաշատ պահանջված գրքերը՝ հունվարին
- Հայաստանի ազգային գրադարանի՝ տարվա ամենապահանջված գրքերը
- Ի՞նչ գրքեր կարդալ 2020-ին
- Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
- Շառլ Ազնավուրին և Ավրորա Մարդիգանյանին նվիրված կոմիքս գրքեր են ստեղծվել
- Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը թարգմանվել է հայերեն
- Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը հայ ընթերցողի սեղանին
- Գիրքը պետք է վաճառվի, ոչ թե նվիրվի. Գրաքննադատ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան