ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տված մեղադրյալը ցանկանում է կրկին ցուցմունք տալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարության ժամանակ գործով մեղադրյալներից Էդգար Սողոմոնյանը կրկին ցանկություն հայտնեց ցուցմունք տալ, սակայն պաշտպանի ներկայությամբ։
Հիշեցնենք, որ Էդգար Սողոմոնյանը նախորդ նիստին նույնպես հրավիրվել էր դատարան, սակայն հրաժարվում էր պատասխանել ամբաստանյալների, նաև պաշտպանների հարցերին: Է. Սողոմոնյանի քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման հիմքով:
«Ես նրան տեսել եմ դատարանի դռան մոտ, քանի որ մեզանից մեկն է՝ հարցրեցի, թե ինչի՞ համար ես եկել, ասաց՝ կոկորդիս չի նստել, ցուցմունք եմ տալու»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը։
Էդգար Սողոմոնյանը հրավիրվեց դատարան։
«Այստեղ միջնորդություն է հնչել, որ պատրաստակամություն եք հայտնել դատարանում ցուցմունք տալ այն հարցերի շուրջ, որոնց նախորդ դատական նիստի ընթացքում հրաժարվում էիք պատասխանել։ Ցանկություն ունե՞ք ցուցմունք տալ»,-հարցրեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։
Է. Սողոմոնյանն ասաց, որ ցուցմունք տալու է, սակայն պաշտպանի ներկայությամբ։ Դատարանը որոշեց այսօրվա նիստը հետաձգել մինչև նրա համար հանրային պաշտպան ընդգրկելը։
Սակայն Պավլիկ Մանուկյանը համուզունք հայտնեց, որ այս ընթացքում կարող է նրա վրա ճնշում լինի։
«Այդ ժամանակ, երբ ինձ Սողոմոնյանն ասաց, որ ուզում է ցուցմունք տալ, շատ լավ գիտեր, որ պաշտպան չունի։ Այդ ընթացքում ոստիկանները նրան դուրս են հանել, զանգեր է նա ստացել։ Մեր մտահոգությունը շատ տեղին է»,- ասաց նա։
Ամբաստանյալ Կյուրեղյանն ասաց, որ տեղեկություն ունեն, որ այս ընթացքում ոստիկանները նրան փորձել են հեռացնել դատարանի տարածքից։
«Երբ հայտնի դարձավ, որ Սողոմոնյանն ուզում է ցուցմունք տալ, նախկին դիրքորոշումը փոխել, նրա վրա ակնհայտ ճնշումներ սկսվեցին»,- հայտարարեց Կյուրեղյանը։
Դատավորն ասաց, որ եթե Է. Սողոմոնյանը դատարանի տարածքից շատ չի հեռվացել, թող վերադառնա դատարան։ Նա եկավ։
Դատավորը տեղեկացրեց, որ ընդմիջում կհայտարարեն ու կփորձեն այդ ընթացքում կապ հաստատել հանրային պաշտպան Ավետիսյանի հետ։ Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ վերջինս քննչական կոմիտեում քննչական գործողությունների է մասնակցում, ավարտելուց հետո կգա դատարան։ 30-40 րոպե ընդմիջում հայտարարվեց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ
- «Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
- Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանը հարցաքննվում են բժիշկները
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Կուտը չկերանք, պարոն վարչապետ։ Կամ դուք եք մեզ փորձում խաբել, կամ ՊՊԾ-ն է Ձեզ խաբել. 168.am
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին