«Ամունդի». վեց տարի Հայաստանում
Ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և ավելացնելու համար աշխարհում և հատկապես Եվրոպայում շատերը նախընտրում են ֆրանսիական «Ամունդի»-ին։
ԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից հայտնում են, որ այն աշխարհի ամենահաջողված ընկերություններից է, որն իր ցուցանիշներով, ունեցած ակտիվներով և հաճախորդների քանակով է ցույց տվել իր հուսալիությունն ու թափանցիկ գործելաոճը:
«Ամունդի»-ն արդեն վեց տարի Հայաստանում է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու երկրում ներդրվող նորարարական համակարգն է այս ընկերությանը Հայաստան բերել: Արդյունքում, «Ամունդի»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ համատեղ 2013թ.-ին հիմնեց «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը:
««ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն առայժմ զբաղվում է միայն կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ: Հայաստան գալու հիմնական պատճառը կուտակային կենսաթոշակային համակարգն էր, որը հետաքրքիր է և նորարարական: Հետաքրքիր է, քանի որ իր մեջ պարունակում է սոցիալական բաղադրիչ. այն Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս պլանավորել իրենց ապագա կենսաթոշակը ակտիվների կառավարման միջոցով: Իհարկե, 30 տարեկանում թվում է, թե վաղ է թոշակի մասին մտածելը, քանի որ առջևում դեռ շատ ժամանակ կա, բայց մենք կարող ենք տեսնել մի շարք բարդություններ այն երկրներում, որոնք ոչինչ չեն ձեռնարկել կենսաթոշակային խնդիրներին լուծում տալու համար: Այստեղից էլ կարելի է հետևություն անել. ավելի լավ է պլանավորել սեփական կենսաթոշակը: Բացի այդ, այս համակարգը Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս խնայել երկարաժամկետ: Եվ վերջապես համակարգը կենսաթոշակային ֆոնդերին թույլ է տալիս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում, իսկ երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելն ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում»,- նշում է «Ամունդի» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:
«ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն»
- NABU-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ Մարտունի գյուղում կառուցվել է մեղրի համտեսի սրահ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը
- Արենի. գինու տոն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ
- «Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան