Արթուր Ղազինյան. Ինչու՞ հենց ապրիլի 5-ին
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է.
«Ինչու՞ հենց ապրիլի 5-ին
Մեծ քաղաքականության մեջ պատահականություններին և զուգադիպություններին չեմ հավատում, հետևաբար փորձում եմ գտնել հետևյալ հարցի պատասխանը. ինչ պատճառով <հանրաքվե> անունը կրող միջոցառումը նշանակվեց ապրիլի 5-ին։
Խիստ տարօրինակ է նաև այն փաստը, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է մշակեր Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և բուն նախագիծը, որևէ մասնակցություն չունեցավ հրատապ ներկայացված նախաձեռնության մեջ։
Ակնհայտ էր, որ իշխանությունը շտապում էր, շատ էր շտապում, ապրիլի 5-ին Հայաստանում համապետական ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում։ Այն նույնիսկ չխորշեց այս գործընթացում խախտել ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ նորմեր՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ դնելով գործընթացի բոլոր մասնակիցներին։
Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի տեղավորվեն օրենսդրությամբ սահմանված ժամկետների մեջ և օգտագործեն մարտի 31-ին հաջորդող կիրակին՝ համապետական ընտրական գործընթաց իրականացնելու համար։ Իսկ մարտի 31-ին, եթե հիշում եք, կայանալու են Արցախի նախագահական ընտրությունները։
Այսպիսով, մարտի 31-ին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ապրիլի 5-ին Հայաստանում՝ հանրաքվե։
Հ.Գ. Հիշեցնեմ նաև, որ ապրիլյան պատերազմը սկսվեց ապրիլի 1-ին և ավարտվեց ապրիլի 5-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Փաշինյանը մնացել է առանց հակահերոսի
- Արթուր Ղազինյան. Այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի
- Հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության լրջագույն սպառնալիք. Ղազինյան
- Ղազինյան. Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով