Լոնդոնում պատրաստ են ընդունել Օլիմպիադա-2020-ը
Լոնդոնում դիմել են Օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով դիտարկել քաղաքը Տոկիոյին այլընտրանք 2020 թ. օլիմպիական խաղերն անցկացնելու համար։ kp.ru-ի հաղորդմամբ, Լոնդոնի քաղաքապետի թեկնածու Շոն Բեյլին մտահոգություն է հայտնել Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման պատճառով, որտեղ մի քանի հարյուր մարդ է վարակված։
Նա Թվիթերում գրել է, որ հաշվի առնելով բռնկված կորոնավիրուսը, օլիմպիական կոմիտեին կոչ է անում լրջորեն մտածել այն մասին, որ անհրաժեշտության դեպքում Լոնդոնը կարող է ընդունել Օլիմպիական խաղերը։
Նա հիշեցրել է, որ Լոնդոնում ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են ընդունելու նման մասշտաբի մարզական միջոցառում։ Օլիմպիական խաղերը սկսվելու են հուլիսի 24-ից։
Reuters-ը գրում է, որ Ճապոնիան բացասաբար է արձագանքել բրիտանացու այդ հայտարարությանը։
«Ինչպե՞ս եք համարձակվում։ Մի զրկեք Ճապոնիային Օլիմպիադայից»,- գրել են ճապոնացի օգտատերերը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ
- Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով է ձևավորվել
- «Diamond Princess»- ի երկու ուղևորներ մահացել են կորոնավիրուսից
- Մեղրիի անցակետ նոր գործուղումներ են եղել՝ Իրանում կորոնավիրուսի դեպքերից հետո
- ՄԱԿ. Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ վերահսկողության տակ
- Ռուսաստանն արգելեց Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի պատճառով
- Սինգապուրում կորոնավիրուսի կարանտինի ռեժիմը խախտողները կբանտարկվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա