Հրանտ Դինքին սպանած Սամասթը ժանդարմերիայի հրամանատարի ցուցումով է նկարվել թուրքական դրոշով
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում տեղի է ունեցել «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 2013-ին վերաբացված դատավարության հերթական նիստը:
Վերաբացված դատավարությանը ներգրավված են մի շարք նախկին պետական պաշտոնյաներ ու ուժային կառույցների ղեկավարներ: Նիստի ժամանակ որպես վկա հարցաքննաված Սամսունի ժանդարմերիայի նահանգային նախկին հրամանատար Սերդար Յուջելը խոստովանել է, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթի՝ ժանդարմերի շենքում լուսանկարվելու ցուցումը ինքն է տվել: Յուջելը, սակայն, նշել է, որ ինքը չի հրամայել ձերբակալված Սամասթին նկարել Աթաթուրքի պաստառի ֆոնին՝ Թուրքիայի դրոշ պարզած: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Յուջելի հայտարարությանը հակառակ ցուցմունք է տվել այդ ժամանակ Սամսունի ժանդարմերիայում ծաառայող և Սամսունի ավտոկայանում հանցագործին ձերբակալած Բիրոլ Ուսթաօղլուն, ով այդ նկարում կանգնած է Սամասթի կողքին: Ուսթաօղլուն նշել է, ով մաիժամանակ կազմակերպել է այդ լուսանկարվելը, նշել է, որ թե՛ լուսանկարվելու, և թե՛ տեղն ընտրելու համար հրաման է ստացել վերադասից:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոսի» նախկին խմբագրության շենքի դիմաց սպանած Սամասթը դեպքի վայրից փախուստի էր դիմել ու ավելի ուշ հայտնաբերվել ու ձերբակալվել էր Սամսունում:
Ձերբակալությունից հետո տեղի ժանդարմերիայի բաժանմաունք տեղափոխված Սամասթը 2 ժանդարմերիայի ծառայողի հետ լուսանկարվել էր թուրքական դրոշը պարզած և պատին ամրացված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարի ֆոնին, որի վրա գրված է «Հայրենի հողը սուրբ է և չի կարող թողնվել ճակատագրի քմահաճույքին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան