Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ապրիլի 1-ից չեն իրականացնի թագավորական ընտանիքի պարտականությունները
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքից պաշտոնապես դուրս կգան մարտի 31-ին։ Ապրիլի 1-ից նրանք կդադարեն իրականացնել իրենց պարտականությունները Բուքինհեմյան պալատում։
rg.ru-ի հաղորդմամբ, The Daily Mail-ի տարածած տեղեկատվության համաձայն, մինչ այդ Սասեքսի դուքսն ու դքսուհին մի շարք միջոցառումների կմասնակցեն։ Հաղորդվում է, որ մարտի 31-ից հետո արքայազն Հարրին կպահպանի զինվորական մի շարք կոչումներ, բայց նա չի կարող իր այդ կարգավիճակից օգտվել 12-ամսյա փորձաշրջանի ընթացքում։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ապրել Կանադայում ու Բրիտանիայում: Նրանք կզրկվեն «թագավորական գերազանցություն» տիտղոսից։ Զույգը կվերադարձնի 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ, որը ծախսել էին բրիտանացի հարկատուների միջոցներից իրենց առանձնատան վերանորոգման համար, կզրկվեն պետության ֆինանսական աջակցությունից։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մաքլը ռեալիթի-շոու կվարի
- Թագավորական ընտանիքը տուն է պատրաստում Հարրիի ու Մեգան Մարքլի համար
- Մեգան Մարքլը գաղտնի հանդիպել է Թոմ Քրուզի հետ
- Մեգան Մարքլը պարտավոր է Եղիսաբեթ Երկրորդին վերադարձնել նվիրած զարդերը
- Մեգան Մարքլը հանրությանն է ներկայացել
- Մեգան Մարքլը չի մասնակցել Եղիսաբեթ Երկրորդի հետ բանակցություններին
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
- Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ
- Մեգան Մարքլը լքել է Մեծ Բրիտանիան
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին