Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի խաղալու թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարին աջ ծունկի վիրահատության պատճառով։ news.ru-ի հաղորդմամբ, մարզիկն ասել է, որ ծունկն իրեն արդեն մի քանի ամիս անհանգստացրել է։
«Ես հույս ունեի, որ ցավը կանցնի, բայց զննելուց և թիմի հետ խորհրդակցելուց հետո ես որոշեցի արթրոսկոպիկ վիրահատության ենթարկվել, որը արել են Շվեյցարիայում։ Վիրահատությունից հետո բժիշկները հաստատել են, որ ճիշտ որոշում էր»,- գրել է Ֆեդերերը Թվիթերի իր էջում։
Այդպիսով, նա բաց կթողնի մի քանի մրցույթներ, այդ թվում Ֆրանսիայի բաց առաջնությունը։ «Ռոլան Գարոսը» մեկնարկելու է մայիսի 24-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա