Սոֆյա Հովսեփյանը՝ ԱՆ ներկայացուցիչներին. Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է՝ առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում են Մարալիկի ծննդատանը խնդիրներ առաջացնել, որպեսզի փակեն այն։ Խոստանում է՝ որպես ժողովրդի կողմից ընտրված ամեն բան անելու է, որ ծննդատունը գործի։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը:
«Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը, ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա ասում է չկա»:
Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:
Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան առաջին բառը լսում եմ՝ «վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում» սկսում է այստեղից և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել:
Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված և դա առաջին անգամը չէ, ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է:
Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա, այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում:
Որքան հասկացա, փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատունը, թե Մարալիկի, թե Գյումրիի գործելու է:
Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի, սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր:
Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա:
Սովորե՛ք, մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն, ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:
Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք:
#ՀոխորտալուԱրդյունքըՎատԿլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Մարալիկի փակված ծննդատանը բժիշկները անվճար են աշխատում
- ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ
- Մարալիկցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը