ՏՄՊՊՀ ստուգած թթվասերը թթվասեր չի եղել
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով կատարված հսկիչ գնումների արդյունքներով վարչական վարույթներ են հարուցվել «Պարգև» և «Թամարա» ՍՊԸ-ների նկատմամբ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնեցին, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերությունների կողմից որպես թթվասեր մակնշված արտադրանքում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով, հնարավոր է, որ ապրանքը չի հանդիսանում թթվասեր և կարող է մոլորեցնել հասարակությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան