Հայաստանում Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է
Վերլուծական ծառայություններ իրականացնող Similarweb հարթակի տվյալներով՝ Telcell Wallet-ը մի քանի ամիս անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում:
«Թել-Սել»-ից հայտնում են, որ սա ընկերության միակ ձեռքբերումը չէ: AppStore- ում և PlayStore-ում, վերջին մի քանի ամիսների ընթացքում, Հայաստանում Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է, համապատասխանաբար, զիջելով այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Facebook-ը Instagram-ը, Tiktok-ը և WhatsApp-ը, Viber-ը, Tiktok-ը:
Ըստ աղբյուրի՝ վարկանիշային ցուցակում հայաստանյան այլ ֆինանասական հավելվածները գրավում են 22-րդ և 66-րդ հորիզոնականները:
Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը հայտնել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով, Telcell Wallet-ի օգտատերերի թիվը 2019թ. սեպտեմբերի վերջի նույն ցուցանիշի համեմատ կրկնապատկվել է:
«Telcell Wallet-ի օգտատերերի թվի աճի նման ցուցանիշը մեզ պարտավորեցնում է, և ինչու չէ՝ նաև ոգևորում: Սա նաև փաստում է, որ էլեկտրոնային փողով գործարքների նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում զգալիորեն աճել է»,- նա։
Ընկերությունից մանրամասնում են, որ Telcell Wallet-ի բջջային հավելվածն օգնում է հաճախորդներին վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաև առցանց դրամական փոխանցումներ կատարել, այդ թվում՝ քարտից քարտ, ճիշտ ժամանակին ստանալ դրամական փոխանցումներ, շուտով նաև՝ վարկեր: Բացի այդ, SCAN & PAY տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր է առևտրի տարբեր կետերում գնումների համար վճարումներ կատարել՝ օգտագործելով հայտի մնացորդը և կից բանկային քարտը: