Ջութակ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ
Լոնդոնում Թագավորական քոլեջի հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են ջութակահար Դագմար Տերների գլխուղեղի ուռուցքը։ Վիրահայտության ժամանակ 53-ամյա կինը նվագել է երաժշտական գործիքը, որպեսզի բժիշկները չդիպչեն ուղեղի այն հատվածներին, որոնք պատասխանատու են ձախ ձեռքի շարժումների համար։
Եվրանյուզի հաղորդմամբ, բժիշկներին հաջողվել է հեռացնել ուռուցքի ավելի քան 90 տոկոսը։ Դագմարը հիվանդանոցը լքել է վիրահատությունից երեք օր անց։ Նա հույս ունի, որ մոտ ժամանակում կկարողանա վերադառնալ իր սիրելի աշխատանքին։ Ջութակահարուհին նվագում է Ուայթ կղզու սիմֆոնիկ նվագախմբում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան