«Հրապարակ». Փորձում են ՊԵԿ-ի «պրիցելի» տակ դնել իշխանություններին հակընդդեմ ՀԿ-ներին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Օրերս ՊԵԿ-ից ԱԺ ներկայացված հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որը նախատեսում է ֆինանսական լիարժեք թափանցիկություն, հեռուն գնացող նպատակներ ունի։ Առաջին հայացքից թվում է, թե այն ներառում է նաև «Բաց հասարակության հիմնադրամների» «կապիտալի» վերահսկողությունը, սակայն դե ֆակտո փորձում են ՊԵԿ-ի պրիցելի տակ դնել իշխանություններին հակընդդեմ ՀԿ-ներին, առաջին հերթին՝ ՎԵՏՕ-ին և քոչարյանականներին, ապա, անհրաժեշտության դեպքում, որևէ պատճառաբանությամբ փակել դրանք»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը:
Իսկ ի՞նչ են փորձելու պարզել։ «Ճշգրտվելու են ՀԿ-ների բոլոր ֆինանսական աղբյուրները, այդ թվում և` մասնավոր։ Գնահատման իրավասությունը բացառապես պատկանելու է ՊԵԿ-ին, ասել է` իշխանությանը»: Իսկ հնարավո՞ր է, որ դա առաջին հերթին Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին վերահսկելուն է միտված, և Փաշինյանն ուզում է դագանակ ունենալ ձեռքին. լուրեր կային, որ սորոսական ԿԳՄՍ փոխնախարարը հրաժարական տվեց այդ խնդիրների պատճառով։ «Ոչ, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում հիմնական զեկուցող՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը և իմքայլական, ԲՀՀ-ի հետ ակտիվ աշխատող Մարիա Կարապետյանը խիստ «համագործակցված» էին ներկայացնում օրենքը, ավելին՝ տպավորություն էր, որ տեղակալին Կարապետյանն է ուղղորդում, օրենքի ստեղծման հարցում էլ ամենաակտիվը «սորոսականներն» էին»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում