ՔԿ նախագահի տեղակալը Ստեփանակերտում հանդիպել է մահացած զինծառայողի հարազատներին
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին:
ՔԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հ.Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:
Հ. Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:
Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։
Հարակից հրապարակումներ`
- Մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներն իրենց մտահոգություններն են ներկայացրել ՔԿ-ում
- ՔԿ-ում մահացած զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգությունները