Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի
Բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր էլ կառավարության շենքի դիմաց են եկել՝ պահանջելով իրենց որդիների մահվան գործերով արդար քննություն իրականացնել։
Գործադիր մարմնի ղեկավար Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ակնկալիքով այստեղ եկած մայրերի հետ հանդիպեց օրենսդիր մարմնի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Որդեկորույս կանայք վերջինին հիշեցրեցին, դեռ ԱԺ-ում հանդիպման ժամանակ Սիմոնյանին խնդրել էին՝ հանդիպում կազմակերպել Փաշինյանի հետ։
«Նաիրի Սարգսյանին ես տասը անգամ զանգում եմ, դուրս է գալիս՝ զզվցնում ենք»,-բարկացավ 2010 թվականին Հադրութի զորամասում մահացած Արթուր Ղազարյանի մայրը։
Տիգրան Օհանջանյանի, Վալերի Մուրադյանի մայրերն էլ վրա բերեցին՝ «Այսինքն, մենք պարոն Փաշինյանին էլ ընդհանրապես չենք հետաքրքրում։ Մի անգամ է իջել այստեղ, դրանից հետո ոչինչ չի փոխվել, քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել։ Մեր պահանջն ի՞նչ է, արդարություն»։
Մահացած զինծառայողների մայրերը պնդեցին, եթե իրենց որդիների մահվան մեղավորները պատժվեին, ապա բանակում վերջին զոհերը չէին լինի։
«Ինչքա՞ն սպասենք, ցեղասպանություն է։ Թող չասեն՝ դժբախտ պատահար է, հիվանդություն է, դրանք էլ են բանակի խնդիրը»,- բարկացան մայրերը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի այն հստակեցմանը, թե զինվորներից չորսը մահացել են դժբախտ պատահարի, չորսը՝ հիվանդության հետևանքով։
Մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը պահանջեց հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։
«Մենք պահանջում ենք պարոն Փաշինյանը մեզ ընդունի, մենք պիտի լրիվ լուրջ ձևով խոսենք իր հետ, ըսենց շարունակվել չի կարող։ Ինչքա՞ն պիտի մենք անտարբերության մատնված լինենք։ Այս երեխաները հավի ճուտ չեն։ Այսօր Փաշինյանը մեզ արհամարհում է, թող շաբաթ լինի, կիրակի լինի, գիշեր լինի, եթե ժամանակ ունի, կարա գիրք բաժանի, թող մեզ էլ ընդունի, սա գրքից կարևոր է, զինվորը գրքից կարևոր է»,-բարկացան մայրերը։
Ալեն Սիմոնյանը խոստացավ փոխանցել նրանց պահանջը։
Հարակից հրապարակումներ`
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների մահվան գործերը տեղում դոփում են
- Սևազգեստ մայր. Ես շիշը կտայի քննիչի գլխին
- ԱԺ-ում քննարկման ժամանակ սևազգեստ մայրը բաժակով ջուր շփեց քննիչի վրա
- Սևազգեստ մայրերն ԱԺ-ում. «Գործերը տարել են փակուղի, ինչպե՞ս քննարկենք»»
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում
- Սևազգեստ մայրեր. Աննա Հակոբյանն ինչո՞վ է զբաղված, որ սպանված զինվորների մայրերին ընդունել չի կարող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան