Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով է ձևավորվել
Իրանագետ Արմեն Իսրայելանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրանում կորոնավիրուսից երկու քաղաքացի է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ 140 կմ հեռավորության վրա: Ղոմի բնակչությունը կազմում է շուրջ 1 մլն. 200 հազար: Նահանգի բոլոր համալսարաններն ու դպրոցներն այսօր փակվել են:
Իրանի առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով է ձևավորվել: Ավելի վաղ նաև դադարեցվել էին Իրան-Չինաստան-Իրան թռիչքները:
Հ.Գ. Նախօրեին կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով մի հիվանդ է հոսպիտալացվել Թեհրանի «Ֆարմանիե» հիվանդանոցում: Հետազոտություն է իրականացվում, դեռ չի հաստատվել»:
Հարակից հրապարակումներ`
- «Diamond Princess»- ի երկու ուղևորներ մահացել են կորոնավիրուսից
- Մեղրիի անցակետ նոր գործուղումներ են եղել՝ Իրանում կորոնավիրուսի դեպքերից հետո
- Իրանի Մեջլիսի խոսնակ Լարիջանին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար
- Իրանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք. BBC
- Իրանում պաշտոնապես հաստատվել է երկրում կորոնավիրուսով վարակի երկու դեպքի մասին
- ՄԱԿ. Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ վերահսկողության տակ
- Ռուսաստանն արգելեց Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի պատճառով
- Ուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կորոնավիրուսից մահացել է
- Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1770-ի
- Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավի ուղևորներից 20-ի մոտ է արդեն կորոնավիրուս ախտորոշվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան