Ավստրալիան երկարաձգում է Չինաստանից մուտքի արգելքը
Ավստրալիայի իշխանությունները ևս մեկ շաբաթ երկարաձգել են Չինաստանից երկիր մուտք գործելու արգելքը։ Այն կգործի ժամանող բոլոր անձանց համար՝ բացառությամբ Ավստրալիայի քաղաքացիների։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Չինաստանում տարածվող կորոնավիրուսից խուսափելու նպատակով փետրվարի 1-ին Ավստրալիան մուտքի երկշաբաթյա արգելք սահմանեց, ապա այն երկարաձգեց մինչև փետրվարի 22։ Այժմ ևս 1 շաբաթով երկարաձգվեց Չինաստանից Ավստրալիա մուտքի արգելքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք։ Վարակվածներից ութը արդեն ապաքինվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից: Մնացածի վիճակը գնահատվում է կայուն:
Հարակից հրապարակումներ`
- «Diamond Princess»- ի երկու ուղևորներ մահացել են կորոնավիրուսից
- Իրանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք. BBC