Քաղաքական 11:22 20/02/2020 Հայաստան

Գեղամ Նազարյան. Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանն իր հոդվածում գրում է.
«Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք  ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին:

Եւ այսպես.
Գարեգին Նժդեհ- կկալանավորվեր Սյունիքում հատուկ դրություն մտցնելու, առանց օրինական փաստաթղթերի զինված խմբերի կազմավորման, պետական սահմանը մի քանի անգամ ապօրինաբար հատելու համար:

Արամ Մանուկյան- կկալանավորվեր՝ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով, ժողովրդի կամքին հակառակ՝ պետություն ստեղծելու, ինչպես նաեւ՝ անօրինական զինված խմբավորումներ կազմավորելու մեջ:

Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Քրիստափոր Արարատյան- որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրությամբ չբացակայելը, և ստիպված կլինեին պատասխանել Սարդարապատի ճակատամարտն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հարցերին:

Սիմոն Վրացյան- կկալանավորվեր, կմեղադրվեր փետրվարյան ապստամբության կազմակերպման եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հովհաննես Քաջազնունի- կմեղադրվեր գյուղացիների համար նախատեսված ապրանքների յուրացման մեջ, որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հեթում Ա-  կմեղադրվեր սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ մոնղոլների առաջնորդ Մանգու խան հետ Կարակորումում կնքված խաղաղության պայմանագրի համար:

Աշոտ Երկաթ- կկալանավորվեր, կմեղադրվեր Սեւանի թերակղզում ապրելու և տեղի վանական համալիրին չվճարած գումարի, արաբ զորավար Բեշիրի դեմ ռազմական ուժ կիրառելու, կենտրոնախույզ հայ իշխանների դեմ անհամաչափ ուժ կիրառելու եւ իրեն հարող ուժերին ապօրինի զենք եւ զինամթերք բաժանելու համար:

Վարդան Մամիկոնյան- երաշխավորությամբ կալանքից ազատ կարձակվեր, բայց հետո նորից կկալանավորվեր, կմեղադրվեր պարսիկների դեմ 380-ականների զենքերով կռվելու, անօրինական գույք ունենալու մեջ: Կպատասխաներ Ազգային ժողովում ստեղծված կենդանիների պաշտպանության հանձնաժողովի անդամների հարցերին, կմեղադրվեր փղերի դեմ անմարդկային վերաբերմունքի համար։

Արշակ Երկրորդ- կկալանավորվեր, կմեղադրվեր Արշակավան քաղաքի կառուցման ժամանակ թույլ տված չարաշահումների, շինարարական ընկերություններից վերցրած կաշառքների մեջ: Սիլվա Համբարձումյանը կպնդեր, որ մի քանի միլիոն ոսկու կաշառք է տվել նաեւ Արշակ Երկրորդին:

Տիգրան Մեծ- կկալանավորվեր, կմեղադրվեր սեքսիզմի, հարևան երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը խախտելու, միջպետական համաձայնագրերը խախտելու, մի շարք տարածքային վեճերը բացառապես հօգուտ հայերի լուծելու, երկրի սահմաններն ընդլայնելու, երկրում գործող և օտարերկրյա աղբյուրներից սնվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու, որդու հակապետական ապստամբությունն անհամաչափ ուժի գործադրմամբ ճնշելու մեջ:

Արգիշտի Ա- Կկալանավորվեր, կմեղադրվեր Երևանի բերդի՝ Արին-Բերդի կառուցման ժամանակ տեղի բնակիչների գույքային իրավունքները խախտելու, ապօրինի շինարարության, քաղաքաշինական նորմերի խախտման մեջ։

Հ.Գ. Մի՞թե կան մարդիկ, որոնք կասկածում են, որ համապատասխան հրահանգից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատավորներ Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, դատախազ Պետրոս Պետրոսյանն ամեն ինչ չէին անի որ վերոհիշյալների դեմ հարուցվեին քրեական գործեր եւ նրանք զրկվեին ազատությունից, իսկ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ընդգրկվածներն էլ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հարցեր չէին ուղղի Վարդան Մամիկոնյանին, կամ Սարդարապատի հերոսներին: Եթե դեռ կասկածում եք, ապա իզուր... »։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}