Իրանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք. BBC
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2 մարդ է մահացել են այն բանից հետո, երբ նրանց մոտ իրականացված նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ի, թեստը դրական էր եղել։
Մամուլի խոսնակ Կիանուշ Յահանպուրը գրառում է կատարել թվիթերում, որ նրանք մահացել են «ծերության և անբավարար իմունային համակարգերի» պատճառով՝ Քոմի հիվանդանոցում բուժվելիս: Այս մասին գրում է BBC-ն։
Առողջապահության փոխնախարար Ղասեմ Յանբաբեյը «Երիտասարդ լրագրողների ակումբում» (YJC) ասել է, որ երկուսն էլ Իրանի քաղաքացիներ են:Սա Covid-19-ի առաջին երկու դեպքն է, որ հայտարարվել է Իրանում:
IRNA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ մահացածները չեն ճանապարհորդել արտերկիր, նույնիսկ Քոմի նահանգից դուրս չեն եկել:
Գործակալությունը ավելի ուշ հայտնել է, որ նահանգի դպրոցներն ու համալսարանները կփակվեն հինգշաբթի ՝ որպես կանխարգելում հիվանդության հետագա տարածման դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին