Հալեպից հյուսիս հայտնաբերվել է զինյալների ստորգետնյա մի ամբողջ «քաղաք»
Սիրիայում՝ Հալեպից հյուսիս գտնվող Անջար շրջանում, որը վերջերս ազատագրվեց զինյալներից, հայտնաբերվել են ստորգետնյա պահեստներ և «Հայաթ Թահրիր աշ Շամ» զինյալների շտաբները։ Այդ մասին գրում է Gazeta-ն:
Նշվում է, որ բազան իրենից ներկայացնում է մի ամբողջ ստորգետնյա քաղաք։ Մեծ մուտքը տանում է դեպի ստորգետնյա շտաբ, որտեղով բեռնատար կարող է ազատ անցնել։ Ենթադրաբար, միջանցքները փորվել են հատուկ սարքավորումներով, որոնք նման են թունելի:
Հաղորդվում է նաև, որ բազայում առկա է նաև ինտերնետ, ստեղծվել են կենցաղային հարմարություններ՝ էլեկտրականություն, ջրամատակարարում, կոյուղի, զորանոցներ, ցնցուղներ և զուգարաններ:
Նշվում է, որ «Հայաթ Թահրիր աշ Շամն» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են