ՄԱԿ-ը Սիրիայի հարևան երկրներին կոչ է արել ընդունել ավելի շատ փախստականների՝ Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել Թուրքիային և Սիրիայի հարևան մյուս երկրներին ընդլայնել փախստականների ընդունելությունը ՝ կապված Իդլիբ նահանգում ռազմական գործողությունների սրման հետ:
Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նա նշել է, որ վերջին ամիսների ընթացքում 900 հազար սիրիացիներ լքել են իրենց տները՝ տիրող պատերազմական իրավիճակի պատճառով։
«Ինչպես անցյալում տեղի ունեցած ճգնաժամային իրավիճակներում, հիմա էլ ես կոչ եմ անում հարևան պետություններին՝ ներառյալ Թուրքիային, ընդլայնել իրենց ընդունելությունը, որպեսզի վտանգի մեջ գտնվող սիրիացիները կարողանան ապահով պայմաններում ապրել»,- ասել է Գրանդին։
Գերագույն հանձնակատարը շեշտել է սիրիացի փախստականներին և նրանց հյուրընկալող երկրներին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակելու և մեծացնելու անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին