Այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում. ՄԻՊ-ն Արցախ-ում է
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ մեկնել է Արցախ: Նա մասնավորապես նշել է.
«Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ իմ աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեր գործընկերների մասնակցությամբ:
Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:
Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առիթով»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան