Սիրիայի զինված ուժերն Իդլիբում և Հալեպում հարվածել են ահաբեկչական դիրքերին
Սիրիայի կառավարական բանակը հարձակվել է ահաբեկիչների վրա Իդլիբ նահանգում գտնվող Նեյրաբ-Սարակիբ ռազմաճակատի գծում, ինչպես նաև Հալեպի արևմուտքում: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է «Ալ-Վաթան» թերթը:
Հրապարակման համաձայն, ավելի վաղ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության ահաբեկիչներն ու նրանց դաշնակիցները կրակ են բացել Կամինասի տարածքում գտնվող Սիրիայի կառավարական ուժերի վրա:
Կառավարական բանակը պատասխան գործողություն է կատարել: Հարձակման են ենթարկվել զինյալների մարտական հենակետերը Էրիխի, Մաարեթ-Նաասանի և Դեյր Սինբելի բնակավայրերում՝ Իդլիբի մոտակայքում:
Հալեպի արևմտյան շրջակայքում ահաբեկիչների հետ հրաձգություններ են տեղի ունեցել Աթարիբ և Դարեթ-Իզզա քաղաքների մոտակայքում: Սիրիայի զինված ուժերը թշնամուն հարվածել են նաև Քաֆր Նուրանում և Տակադայում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան