Վահան Իշխանյան. 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին
Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է. «Բոյկոտել հանրաքվեն որ ազգը սամոդուռ չդառնա։
Բարեխիղճ, ազնիվ, առանց խախտումների որպես լավ մասնագետ աշխատես, մեկ էլ առանց որևէ պատճառի, ավելի ճիշտ այն պատճառով որ հենց բարեխիղճ ես, գան ասեն՝ դուրս չես գալիս, քեզ հանում ենք գործից։ 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին, չի ստացվում, անարդարությանը մասնակից են ուզում դարձնել առնվազն 650 հազար հոգու։ Վարչապետը մաքսատան աշխատողին գործից հանեց, կարողացավ ասել՝ վաղվանից գործի չգաս, դատավորներին չի կարողանում, մասսա է կանչում։
Այդ «այո»֊ի մի հարվածով մարդկանց աշխատանքից հեռացնողները մի պահ պատկերացնեն, որ իրենց հետ էլ են նույն ձևով վարվում, մեկ էլ մի օր ասում են՝ վաղվանից այլևս գործի չգաս, ինչի՞ հարցնում է, քանի որ դուրս չես գալիս։ էլ չասած որ մի քանի անգամ ծանր կտանեն, որ հետն էլ հեռացնողը գլխի վրա կդնի էն կոլեգային, ով գործի ընդունվելու օրվանից փողը ստացել, չի աշխատել։ Ասում են այս սահմանադրությունը վատն է, քանի որ ստեղծված է հավերժացնելու հանրապետականի իշխանությունը, բայց եթե ճիշտ լիներ, ամեն ալիք միացնելուց վարչապետի դերում Փաշինյանը , իսկ ԱԺ նախագահի դերում Միրզոյանը չէին փայլի, գործող սահմանադրությամբ իշխանությունը չգրավեցի՞ն։ Էլ, ի՞նչ թերություն ունի Սահմանադրությունը, դեռ ոչ մի հոդաբաշխ կարծիք չի եղել, ասում են վատն է և վերջ։ Եթե ոմանք էլ կարծում են, թե թերությունը էն է որ հանրապետականի փոխարեն հիմա էլ Իմ քայլի ձեռքն է խորհդարանը, ապա դա սահմանադրությունից չի, ընտրողներից է։
Իսկ Սահմանադրության խախտումով հանրաքվեն ապացուցեց որ Սահմանադրությունը առնվազն մի քանի կետեր ունի որոնք ավելի մարդկային են, ավելի իրավական են, քան իշխանության ցանկությունները, որ գործող Սահմանադրությամբ չեն կարող աշխատանքից հեռացնել դատավորներին, և միակ ձևը այն խախտելն է։
Ասում են ինչպիսին երկրի ղեկավարն է, այդպիսին էլ դառնում է հասարակությունը, այդ խոսքը հենց այս հանրաքվեով է արտահայտվում՝ սամոդուռ վարչապետը ամբողջ հասարկությունը դարձնում է սամոդուռ»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը բյուջեից 3 մլրդ 447 մլն դրամ հատկացրեց ՍԴ փոփոխությունների հանրաքվեի անցկացման ծախսերին
- Էդգար Ղազարյան. Հանրաքվեն կեղծ օրակարգ է, մի մասնակցեք հանրաքվեին
- Ռուբեն Մելիքյան. Հանրաքվեն կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ պետականության համար, եթե չձևավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ
- Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին
- «Կամք»-ը մանրամասնում է՝ ինչո՞ւ պետք է բոյկոտել հանրաքվեն
- Մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը
- «Ոչ» խումբը ինչ-որ առումով կլեգիտիմացնի սահմանադրական հանրաքվեն. Ալավերդյան
- «Ռեֆորմիստները» հանրաքվեի քարոզարշավին որևէ կերպ չեն մասնակցի
- ՀՅԴ ԳՄ-ն կոչ է անում քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան