Մի մեդալ ունեցանք, բայց տղաները հասկացան, որ իրենք էլ կարող են հաղթել. մարզիչ
«Եվրոպայի առաջնության արդյունքում ունեցանք մեկ բրոնզե մեդալ, որը նվաճեց Արսեն Հարությունյանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։
Նա նշեց, որ երրորդ տեղի համար պայքարող մյուս երեք մարզիկները հաջողություն չեն գրանցել։
«Մարզիկներից երկուսը պարտվեցին վերջին վայրկյանին, ցավալի պարտություն կրեցին, թեև կարող էին ևս բրոնզե մեդալ նվաճել։ Մյուս մարզիկները պայքարեցին իրենց հնարավորությունների սահմանում»,-ասաց Կուրղինյանը։
Ըստ գլխավոր մարզչի, տղաները հաջողություն չեն գրանցել, քանի որ նրանցից շատերն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների առաջնությանը և փորձի պակասն իրենն արել է.
«Դեպքեր եղան, որ տղաների ֆիզիկական պատրաստվածությունն այնքան էլ լավը չէր։ Բայց հոգեբանորեն բոլորն էլ պատրաստ էին մրցումներին մասնակցելու, մթնոլորտը բավականին լավն էր։ Մենք առաջիկայում ունենք հավաքներ, և ընթացքում կփորձենք տղաների թերությունները շտկել»։
Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, գոհ է մարզիկներից։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը նշեց, որ մրցավարների կողմից թերություն կամ կողմնապահություն չի եղել։
«Տղաների մրցելույթները հնարավորություն տվեցին նրանց հասկանալու, որ ոչ մեկից թույլ չեն։ Արդեն զգացվում է, որ թիմի ոգին բարձրանում է։ Տասը հոգով էինք մեկնել մրցաշարի, բոլորն էլ լավ մասնակցեցին, ամենքն՝ իր չափով։ Մի մեդալ ունեցանք, բայց տղաները հասկացան, որ իրենք էլ կարող են հաղթել։ Մյուս մրցաշարին հույս ունեմ, որ տղաները մեզ կուրախացնեն, շատ մեդալներ կունենանք»,- նշեց Ենոքյանը։
Մարզիչը նաև ասաց՝ հաջողություն գրանցելու համար պետք է աշխատել, որ մարզիկները վերջին վայրկյանին չթուլանան, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նրանք վերջին վայրկյաններին են միավորները հակառակորդներին տալիս. «Այս փորձն էլ ցույց տվեց, որ 3-4 գոտեմարտում վերջին 5-6 վայրկյաններին ենք կրվել։ Պետք է աշխատենք դրա վրա։ Տակտիկական խնդիր է, պիտի աշխատենք, որ հաջորդ անգամ լավ լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Մրցումների ընթացքում Արթուր Ալեքսանյանը ատամների և ծնոտի շրջանում վնասվածք է ստացել
- Արսեն Հարությունյանը՝ ԵԱ-2020-ի բրոնզե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են