Վարչապետը ժողովրդին հորդորում է դիմակայել էներգակիրների գնի բարձրացմանը՝ ըստ անեկդոտի
Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցերը քննարկելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թեման հանրության համար առավել հասանելի դարձնելու համար անեկդոտ պատմեց. «Խոսքը գնում է բենզինի թանկացման մասին և զրուցակիցներից մեկն ասում է՝ բայց ոչինչ, միևնույնն է ես միշտ 1000 դրամի եմ լցնում»։
Էներգախնայողության թեման, ըստ վարչապետի, այդ անեկդոտը լրջացնելուն է ուղղված։
Փաշինյանը նշեց, որ մեր քաղաքացիները տների և աշխատավայրերի տաքացման և լուսավորման համար ծախսում են X գումար։ Այդ գումարը կարող է նվազեցվել էներգախնայուղության համար լուրջ ներդրումներ իրականացնելու արդյունքում։ Եթե ընտանիքը ջեռուցման համար օգտագործի էներգաարդյունավետ միջոցներ, հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա ընտանեկան և ծախսերի բյուջեի վրա։
«Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար օգտագործում ենք 1000 դրամ, ջերմախնայողության ներդրում անելու պարագայում ենթադրենք կծախսենք 700 դրամ և օրինակ, էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ընտանեկան և ընդհանրապես ծախսերի բյուջեի վրա։Այս առումով էներգախնայողության թեման մեզ համար պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն» ,– հայտարարեց վարչապետը և առաջարկեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր բնակարանի էնեգետիկ կարիքները հոգալու համար ձգտի դառնալ մաքսիմալ արդյունավետ։