«Գարեջին Վրաստան է». նոր զարգացումներ
Նախօրեից վրաց հոգևորականներն ահազանգում են՝ Դավիթ Գարեջիում ադրբեջանական կողմը վրացական մենաստաններում փոփոխություններ է անում, մաքրում է վրացական հետքը, տեղադրում ադրբեջանական ենթակառուցվածքներ:
Այս մասին «Facebook» սոցիալական ցանցում գրառում էր կատարել Վիտալի Ղվինիաշվիլին՝ հայր Վիտալին: Վերջինս կից ներկայացրել է նաև լուսանկարներ՝ հավելելով, թե «Գարեջին Վրաստան է»:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում հայր Վիտալին նշել է, որ փետրվարի 21-ին Դավիթ Գարեջիի պաշտպանության խումբը ծրագրում է հավաք անցկացնել, ինչից հետո պարզ կդառնան հետագա քայլերը:
Փետրվարի 20-ին, ծրագրված էր հոգևորականների այցը վանական համալիր, ինչից հետո նրանք կհայտարարեն հետագա քայլերի մասին:
Գրառումներից մեկում հայր Վիտալին ասում է »Մի քանի օրվա ընթացքում կկազմակերպենք ժողովրդական քայլերթ դեպի Գարեջի, որտեղ կմիավորվեն բոլորը»։
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմը Դավիթ Գարեջիից հետո փորձում է զավթել հարակից Ուդաբնո գյուղը, որտեղ հովիվները արածեցնում են ոչխարներին:
Նշվում է, որ հարցի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չկա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են