Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում բելառուսական կողմը ստացել է անսպասելի առաջարկ։ Այդ մասին գրում է Gazeta-ն։
Բելառուսի նախագահի խոսքով, Պուտինն «անսպասելի առաջարկ» է արել նավթամթերքների մատակարարման համար՝ փոխհատուցել Բելառուսի կորուստը արտահանման մաքսատուրքերի իջեցումից:
«Եթե մենք անցած տարի 1 միլիարդ դոլար ստացանք մաքսատուրքից, ասենք, այս տարի մենք կստանանք 700 միլիոն դոլար՝ այս տուրքի կրճատման արդյունքում: Նա ասաց, մենք կփոխհատուցենք 300 միլիոն դոլարը, այդ թվում նաև ընկերություններին պարգևավճարների միջոցով», - պարզաբանել է Լուկաշենկոն:
Ըստ Լուկաշենկոյի, այս առաջարկը կլուծի նավթային վեճերը, քանի որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել 2019-ի ֆինանսական մակարդակը վառելիքի մատակարարման հարցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան