Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով
Փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհուրդի կազմակերպությամբ։
Խորհրդաժողովին կմասնակցեն Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
Համաժողովի օրակարգը ներառում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտները՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար և այլն։ Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և անմիջական ապագայի ծրագրերը։
Փետրվարի 24֊ին, Երևանում կկայանա խորհրդաժողովի բացումը։
Փետրվարի 25-ին խորհրդաժողովը կշարունակվի Ստեփանակերտում, ԱՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում