Մի շարք որոշումներ են ընդունվել ՀՖՖ գործկոմի նիստում
Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքը: Տեխնիկական տնօրինության մեթոդական խմբի ղեկավար Ռուբեն Լեսկանոն ներկայացրել է ՀՖՖ Մանկապատանեկան ֆուտբոլի ազգային ծրագիրը, որը հաստատվեց ՀՖՖ Գործկոմի անդամների կողմից:
«Ալաշկերտ» ՖԱ կողմից ներկայացված առաջարկի հիման վրա՝ «Ալաշկերտ» ՖԱ քարտուղար Գևորգ Մարիկյանը, ՀՖՖ Գործկոմի հաստատմամբ, համալրել է ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեի անդամի թափուր պաշտոնը:
ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են «Գանձասար-Կապան» և «Վեստ Արմենիա» ակումբների կանանց թիմերի անվանափոխության և ՀՖՖ Արտոնագրման համակարգի պատժամիջոցների վերաբերյալ Կարգապահական կանոնակարգի 33-րդ հոդվածի փոփոխության օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա