Հայաստանի առաջին դեմքերի ծախսերի հրապարակման պահանջը տեռորիստների համար չէ
«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ ունեցած իր ելույթում «Խոսքի ազատության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ «Գնումների մասին» օրենքով Հայաստանի առաջին դեմքերի ծախսերը դասված են պետական գաղտնիքի շարքին։
2016 թվականին օրենքն ընդունվելու ժամանակ իրենք հարց են բարձրացրել. «Պաշտոնական տեղեկատվության տրամադրումը վերաբերում է բոլոր պետական մարմիններին, բացի պետության առաջին երեք դեմքերի՞ց, կամ կոռուպցիայի դեմ պայքարը վերաբերում է բոլոր մարմիններին, բացի առաջին երեք դեմքերի՞ց, և վերջապես հաշվետվողականությունը նույնպես բոլորին է վերաբերում, բայց ոչ առաջին դեմքերի՞ն»։
Չստանալով այդ հարցերի պատասխանն այն ժամանակ՝ «Խոսքի ազատութնա կոմիտեն» մշակել է օրինագծեր և փորձել «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջոցով խնդիրը լուծել, բայց օրինագիծը մնացել է ԱԺ գզրոցներում։
Աշոտ Մելիքյանը չգիտի, թե ինչպես է արդարադատության նախարարն այդ հարցը ներկայացրել կառավարության նիստին, բայց շատ լավ հիշում է, թե ինչպես է վարչապետն արձագանքել այդ առաջարկությանը. «Պարոն Վարչապետն իրեն հատուկ հումորով ինչպես աբսուրդի վերածեց այս ամենը, ասելով՝ մի հատ էլ մեր մարշրուտը նկարագրե՞նք, քանի թիկնապահ ունենք, ինչով են նրանք զինված... »
Այնուհետև ԱԺ ամբիոնից նա նկատեց, որ ամենևին էլ վատ նպատակներով և տեռորիստների համար չէ, որ այդ առաջարկը արել են։
«Մենք ուղակի համոզված ենք, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է նման սահմանափակումներ մտցնել տեղեկատվութան ազատության մասով, ամոթ է նման սահմանափակումներ ունենալ կոռուպցիայի և հաշվետվողականության տեսանկյուններից»,– հայտարարեց ՀԿ նախագահը և ասաց, որ եթե կան ազգային անվտանգության տեսակետից խնդիրներ՝ այդ դրույթները կարելի է հանել, բայց այդ գնումները հրապարակել։
Պատգամավոր Արտակ Մանուկյանը, արձագանքելով Աշոտ Մելիքյանի ելույթին՝ հայտարարեց, որ իրենց համար նույնպես կարևորե է հաշվետվողականությունը, թափանցիկությունը և նա շուտով կհամոզվի, որ իր առաջարկը չի մնացել գզրոցներում։
Հարակից հրապարակումներ`
- Շատացել են «մեկ անձից» գնումները և որոշ դեպքերում դրանք կասկածի տեղիք են տալիս
- Մի վիրահատության ժամանակ վատ որակի ձեռնոցը 4 անգամ պատռվում է. խորհրդարանական լսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում