Նախարարը տեղյակ է իրավիճակից
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղյակ է իրավիճակին ու կարծում է՝ ֆեդերացիայի ու թիմի ներսում հարցը պետք է լուծում գտնի։ Լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի երեկվա հայտարարությանը։
«Մարզչական որոշումներ պետք է կայացվեն ու այդ որոշումները պետք է լինեն արդար։ Մարզիչները, սովորաբար, իրենք որոշումներ են կայացնում, հետո դրա համար պատասխանատվություն կրում ըստ արդյունքների, որոնք ունենում են», - ասաց Ա. Հարությունյանը։
Հունահռոմեական ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադրադառնալով այդ գրառմանն ասաց. «Մարզիչների որոշումը չեմ քննարկում, այլ մարզիչների որոշումը կատարում եմ։ Իսկ ով ինչ գրառում է կատարել, բան չեմ կարող ասել»։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը գրառում էր արել՝ նշելով, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդն իր քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա