Ղազինյան. Ստեփանակերտում տեղի ունեցածը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը Ստեփանակերտում տեղի ունեցեածը որակում է խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ։
Նա գրում է.
«Մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել Ստեփանակերտում և պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականը։
Այն ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթն, կարծում եմ, կասկած չկա, քանի որ ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար, իսկ ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը պահանջելու ոչ քաղաքական, ոչ իրավական, է առավել ևս, բարոյական պատճառ չկա։
Արցախի իրավապահ մարմիններին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում, ստուգել և պարզել սադրանքի մասնակիցների և նրանց հետևում կանգնած սուբյեկտների կապերը, շփումները՝ հատկապես հակահետախուզական իրավասության շրջանակներում։
Լուրջ հիմքեր կան ենթադրելու,, որ այս սադրանքն ուղղակի կապ ունի մարտի 31-ին Արցախի նախագահական ընտրությունների և ապրիլի 5-ին՝ Հայաստանում նշանակված հանրաքվեի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Ինչու՞ հենց ապրիլի 5-ին
- Ղազինյան. Փաշինյանը մնացել է առանց հակահերոսի
- Արթուր Ղազինյան. Այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի