Ինչպես է «ֆասթֆուդը» կործանում ուղեղը
«Ֆասթֆուդ» խաթարում է ուղեղի վերահսկողությունը ախորժակի նկատմամբ, ինչի հետևանքով մարդիկ ուտում են ավելի շատ, քան անհրաժեշտ է։ Բացի այդ «ֆասթֆուդը» կարող է վատ ազդեցություն ունենալ հիշողության, վրա։ Նման եզրահանգման են եկել Ավստրալիայի Մաքոուրի համալսարանի գիտնականները։
Gazeta.ru-ն գրում է, որ գիտնականները մեկշաբաթյան փորձաքննության են ենթարկել 100 համեմատաբար առողջ, ավել քաշ չունեցող երիտասարդների, որոնց բաժանել են երկու խմբի։
Երիտասարդների մի խումբը սնվել է այնպես, ինչպես միշտ, իսկ մյուս խումբը ստիպված է եղել շաբաթական երկու օր առնվազն երկու անգամ «Ֆասթֆուդ», և առնվազն չորս անգամ երկու բելգիական վաֆլի ուտել։
Փորձի առաջին և վերջին օրերին կամավորները լաբորատորիայում նախաճաշել են՝ ուտելով սենդվիչ և կաթնաշաքար:
Նախաճաշից առաջ և դրանից հետո հետազոտողները երիտասարդներին առաջարկել են չոր նախաճաշ, սենդվիչ, շոկոլադե կրեմ և հարցրել են, թե վերոնշյալ տարբերակներից որը նրանք ավելի շատ կցանկանային ուտել։ Փոքր չափաբաժնով իրենց նախընտրած ուտելիքը երիտասարդներին տրամադրելուց հետո հետազոտողները հետաքրքրվել են՝ արդյոք նրանք էլի են ուզում այդ ուտելիքից։
Պարզվել է, որ «Ֆասթֆուդ» կերած խումբը սննդի երկրորդ չափաբաժին է ուզել։
Գիտնականները եկել այն եզրահանգման, որ ճարպով և շաքարով հարուստ սննդակարգը խանթարում է ուղեղի կողմից ախորժակի վերահսկումը։
Բացի այդ, մասնակիցների ճանաչողական ունակությունների ստուգումը ցույց է տվել, որ նրանց հիշողությունը վատացել է: