«Թվիթերը» կբացահայտի քաղաքական կեղծ գրառումները
«Թվիթերը» նախատեսում է կեղծ գրառումների համար հատուկ գծանշաններ ներկայացնել, որը թույլ կտա տարբեակել քաղաքական և հասարակական գործիչների հրապարակումները, որոնք կեղծ տեղեկություններ են պարունակում: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է՝ ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է նորամուծությունը գործածվելու։
Այսպիսով, գրառումները, որոնք պարունակում են կեղծ տեղեկություններ, վառ նարնջագույնով ընդգծվելու են։
Բացի այդ «Թվիթերը» նախատեսում է ներդնել համակարգ, որով օգտատերերը կգնահատեn նոր գործիքը՝ հստակեցնելու համար, որքանով է այն օգնում տարբերակել կեղծ ինֆորմացիան։