Ադրբեջանի մաքսային ծառայողները ցուցադրաբար ոչնչացրել են հայկական հուշանվերներն ու կոնյակը
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի համապատասխան կառույցները նախօրեին ոչնչացրել են «արգելված ապրանքներ»։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության, ոչնչացվել է 263.029 հատ պիրոտեխնիկա, 47,322 տարբեր անվանումների դեղագործական պատրաստուկներ, 59 բջջային հեռախոս և աքսեսուարներ, 5,077 լիտր ալկոհոլ և 4,742 շիշ ոչ ալկոհոլային խմիչքներ, 5.255 կիլոգրամ սննուդ և ոչ պարենային ապրանքներ, 3070 կգ լվացող միջոցներ և 2167 կգ կենցաղային ապրանքներ:
Այս ապրանքների մեջ, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, եղել են Հայաստանում արտադրված 324 հուշանվերներ, 40 տուփ ծխախոտ և 18 լիտր տարբեր խմիչքներ, որի պատճառով էլ ապրանքները ոչնչացվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ՝ դատարանի որոշմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում