Հուբեյում մեկ օրում կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել
Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն հանդիսացող Հուբեյ նահանգի իշխանությունները հայտնել են, որ մեկ գիշերում կորոնավիրուսով վարակների թիվը 411-ից հասել է 631-ի։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ փետրվարի 20-ի ժամը 23.59-ի դրությամբ առողջապահական գերատեսչությունները հայտնել են՝ կորոավիրուսի տարածման 271 հաստատված դեպքի մասին, սական փետրբարի 21-ին ներկայացված վիճակագրության մեջ ընդգրկված է եղել ընդամենը 51 դեպք։
Մնացած 220 հաստատված և 10 կասկածելի դեպքերի մասին հաղորդվել է ավելի ուշ։
Այսպիսով, կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվը 62442-ից հասել է 62662-ի, իսկ վարակված լինելու մեջ կասկածվողների թիվը՝ 1269-ից 1279-ի։
Հարակից հրապարակումներ`
- «Diamond Princess»-ից տարհանված 11 ամերիկացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
- Չինաստանի բանտերից մեկում 200 դատապարտյալ վարակվել է կորոնավիրուսով
- Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան