Կրեմլը գնահատել է Իդլիբում ռուսական և թուրքական կողմերի բախումների հավանականությունը
Սիրիական Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի ուժերի միջև բախումը կդառնա տարածաշրջանի համար ամենավատ սցենարներից մեկը։ Այս մասին ասել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
«Ես չէի ցանկանա խոսել ամենադաժան սցենարների մասին», բայց ահաբեկչական խմբերը պետք է չեզոքացվեն»,- ասել է նա։
Պեսկովը վստահեցրել է, որ Իդլիբում իրավիճակը իսկապես շատ անհանգստացնող է, և իրավիճակը անընդհատ քննարկման առարկա է ռուս և թուրքական կողմերի համար:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ սիրիական բանակի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումները պետք է վնասազերծվեն:
Հարակից հրապարակումներ`
- Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա
- ԵՄ առաջնորդները կոչ են անում անհապաղ դադարեցնել Իդլիբում ռազմական գործողությունները
- Իդլիբ. Ոչնչացվել է մեկ տանկ, վեց հետևակային մարտական մեքենա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան