Թրամփը դժգոհ է «Օսկարում» կորեական «Մակաբույծների» հաղթանակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգացմունքային է մեկնաբանել կինոակադեմիկոսների ընտրությունը, որոնք «Օսկարի» գլխավոր մրցանակը հանձնել են արտասահմանյան արտադրության ֆիլմին։
News.ru կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ Կոլորիդա նահանգում ցույցի ժամանակ համախոհների հետ քննարկել է փետրվարի 10-ին կայացած «Օսկար» մրցանակաբաշխությունը։
«Այն ի՞նչ էր, սատանան տանի։ Հարավային Կորեայի հետ առևտրային հարաբերություններում ունենք բավականին խնդիրներ, և նրանք այն ճանաչում են «Տարվա լավագույն ֆիլմ»։ Այն լա՞վն է։ Ես չգիտեմ։ Եկեք հիշենք «Քամուց քշվածները»։ Մենք կարո՞ղ ենք այն վերադարձնել։ Այնքան լավ ֆիլմեր կան... և լավագույն ֆիլմը Հարավային Կորեայի՞ց։ Նման բան նախկինում եղե՞լ էր»,- վրդովվել է Թրամփը։
Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծներ» ֆիլմը դարձել է «Տարվա լավագույն ֆիլմ» ԱՄՆ կինոակադեմիայի վարկածով: Առաջին անգամ «Օսկարի» գլխավոր մրցանակը տրվել է ոչ անգլալեզու ֆիլմի: Ֆիլմը նաև երեք մրցանակ է ստացել՝ լավագույն ռեժիսուրայի, սցենարի և «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգերում:
Հարակից հրապարակումներ`
- «Մակաբույծների» ռեժիսորը՝ իր հաղթանակի մասին
- «Մակաբույծներ» ֆիլմը նվաճեց Օսկար 2020-ի գլխավոր մրցանակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա