Բրազիլիայում բացվել է Պելեի ոսկե քանդակը
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն անմահացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի թանգարանում։ Նրա պատվին տեղադրվել է մոմե քանդակ։ Վեստի.ռու-ն գրում է, որ Պելեն չի կարողացել ներկա լինել քանդակի բացմանը, բայց Ֆուտբոլի բրազիլական կոնֆեդերացիան գնացել է նրա տուն և հայտնել այդ իրադարձության մասին։ Պելեն չէր կարող չարձագանքել իր պատվին կանգնցեված քանդակի առիթով։
«Քանդակն ինձանից մի քիչ գեղեցիկ է։ Այսպիսի լավ ուղերձներ և հիշողություններ ապագա սերնդին թողնելու կարողությունը Աստծո հիանալի նվերն է: Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում բոլորին և Աստծուն»,- խոստովանել է 79-ամյա բրազիլացին։
Նախօրեին հայտնի ֆուտբոլիստի որդին հայտնել էր, որ Պելեն գտնվում է դեպրեսիվ վիճակում, տանից դուրս չի գալիս և վարում է մեկուսի կենսակերպ։ Նախկին ֆուտբոլիստն իր որդու հայտնած տեղեկատվությունը հերքում է։