Պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու այդ խուզարկության որոշումը. Հովհաննես Շահինյան
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին, քանի որ հարցերը իր հետ որևէ առնչություն չեն ունեցել։ Այս մասին ՔԿ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Շահինյանը:
«Ինձ չի առնչվում և ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց: Ինձ ներկայացվեց հրավերի պատճառը, ինչը բոլորովին ինձ հետ չի առնչվում»,- ասաց նա` միաժամանակ ավելացնելով, որ խոստացել է պատճառների մասին չհայտարարել, թե ինչ գործի շրջանակում է հարցաքննվել:
Ինչ վերաբերում է խուզարկության որոշմանն, ապա նրա կարծիքով՝ իր բնակարանի խուզարկությունն այս գործի շրջանակներում է եղել:
«Պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու այդ խուզարկության որոշումը»,-ավելացրեց նա:
Իսկ թե ինչու է երկար տևել հարցաքննությունը, նա ասաց, որ ինքն ու իր փաստաբանը ծանոթանում էին նյութերին. «Երբ ավարտեցինք, քննիչը հարցրեց՝ ուզո՞ւմ ենք պատասխանել իր կողմից առաջադրվող հարցերին, պատասխանել ենք՝ ոչ»,- ասաց նա:
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը կարծում է, որ իրեն զրպարտել են. «Անհասկանալի և անհայտ մեկը ասել է, որ ինձ ինչ-որ գումար է տվել: Գոնե ծանոթ մարդ լիներ, եկել, զրպարտել է: Թավադյան Արմենին էլ չզրպարտեցին, վառ օրինակ է, երկու ամսվա պատմություն է: Զրպարտել են, որ ինքը ինչ-որ հանձնարարական է տվել, ես հավատացած եմ, որ նման բան չի եղել: Այնտեղ գոնե գիտենք ով է, այստեղ դա էլ չգիտենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան